Ընտրությունների օրը փոխելու ՀԱԿ նախաձեռնությունը տապալվել է

Ընտրությունների օրը փոխելու ՀԱԿ նախաձեռնությունը տապալվել է

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու մասին ՀԱԿ-ի ստորագրահավաքին 19 պատգամավոր է միացել, մինչդեռ փաստաթուղթը Սահմանադրական դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ էր 27 ստորագրություն։

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ ստորագրությանը միացել է «ՀԱԿ-ն ամբողջությամբ, 5 պատգամավոր «Համախմբում» կուսակցությունից, 3-ը՝ ԲՀԿ-ից, 2-ը՝ «Ժառանգությունից» և 2 անկախ պատգամավոր», հաղորդում է Aysor.am-ը։

«Չենք սպասում, որ թիվը կավելանա։ Ազդեցիկ ուժերի թափանցումն այս գործընթացին ակնհայտ է։ Ամեն ինչ արվեց, որպեսզի պատշաճ թվաքանակով ստորագրություններ չհավաքվեն։ Այս ամենի հետևում իշխանությունն է կանգնած։ Բայց սա կարևոր քայլ էր։ Ամբողջ հանրությանը ներկայացվեց իրավական ակտի հակասահմանադրությունը։ Սա արդեն սկզբունքի հարց էր։ Թող հանրության հարցերին պատասխանեն այն քաղաքական ուժերը և անհատները, ովքեր իրենց հորջորջում էին ընդդիմադիր, բայց չմիացան ստորագրահավաքին», - ընդգծել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունն ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների օրը հակասահմանադրական ճանաչելու համար ստորագրահավաք է նախաձեռնել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---