Գերմանիայում մտադիր են վերահսկել ներգաղթյալների բջջայինները

Գերմանիայում մտադիր են վերահսկել ներգաղթյալների բջջայինները

PanARMENIAN.Net - ԳԴՀ կառավարությունը մտադիր է ընդլայնել ներգաղթյալների բջջային կապի տվյալների ստուգման իր լիազորությունները: Այդ տվյալները նախատեսվում է օգտագործել Գերմանիայում ապաստան հայցող անձի ճշգրիտ նույնականացման համար, գրում է Deutsche Welle-ն մի շարք տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով իրենց տրամադրության տակ եղած օրինագծին, որը պատրաստել են Գերմանիայի ՆԳՆ-ում և որն ուղղված է ներգաղթյալների արտաքսման արագացմանը: Փաստաթուղթը վերաբերում է այն ներգաղթյալներին, որոնք մերժում են ստացել երկրում մնալու հարցում: Փաստաթուղթը դեռ վերջնական չի հաստատվել, գրում են ԶԼՄ-ները:

Ըստ գործող օրենսդրության, փախստականների գործերով զբաղվող դաշնային գերատեսչությունն իրավունք չունի զննել փախստականների բջջային հեռախոսների տվյալներն առանց նրանց թույլտվության: Բացառություն են միայն այն դեպքերը, երբ խոսքը հանցագործության մեջ կասկածվելու մասին է:

Ըստ ԳԴՀ ՆԳՆ-ի, 2016-ին բջջային հեռախոսների տվյալների կիրառումը կարող է նպատակահարմար լինել ապաստան հայցողների 50-60 տոկոսի նույնականացման հաստատման համար, խոսքը մոտ 150.000 մարդու մասին է:

Ըստ Գերմանիայի իշխանությունների, փախստականները հաճախ սխալ տվյալներ են հայտնում իրենց մասին` արտաքսումից խուսափելու կամ ավելի շատ սոցնպաստներ ստանալու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---