ՀՀ պատգամավերների նամակը ԵԽ. Բաքուն արդեն իր երկրից դուրս էլ է որոշումներ կայացնում

ՀՀ պատգամավերների նամակը ԵԽ. Բաքուն արդեն իր երկրից դուրս էլ է որոշումներ կայացնում

PanARMENIAN.Net - Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը և Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանն Ադրբեջանի գործելաոճի առնչությամբ համատեղ նամակով դիմել են Եվրոպական խորհրդարանի նախագահին:

Նրանք բարձրաձայնել են Ադրբեջանի կողմից Արցախում սահմանադրության հանրաքվեի իրականացման ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի անդամ - պատգամավորներ պարոն Ֆրանկ Էնգելի, պարոն Յարոմիր Շտետինայի, ինչպես նաև ԵՌՊ խմբի անդամ տիկին Էլենի Թեոխարիուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման հայտարարման հարցը՝ նշելով, որ այսպիսի վարքագծի հետևանքով եվրապատգամավորներն ուղղակիորեն հայտնվել են ոչ միայն իրենց մանդատի սահմանափակման, այլև ազատությանը սպառնացող վտանգի առջև: Ընդգծվել է այն հանգամանքը, որ ստեղծված քայլը ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարությանն ու համաեվրոպական արժեքներին ուղղված նոր սպառնալիք:

Նամակում կարևորվել է, որ Ադրբեջանի այսպիսի վերաբերմունքը ստանա կոշտ արձագանք միջազգային կառույցների կողմից: Հատուկ նշվել է այն հանգամանքը, որ այս ամենը հարվածում է ոչ միայն ժողովրդավարության օրրաներից մեկը համարվող համաեվրոպական կառույցին, այլ նաև միջազգային հանրությանն ու ժողովրդավարության գաղափարին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարուսի նկատմամբ, քանի որ նրանք այցելել են Արցախի Հանրապետություն ու հետևել անցկացվող Սահմանադրական հանրաքվեին:

Պատագամավորները հղված նամակում նշել են, որ Ադրբեջանի այսպիսի գործելաոճը հանդուրժելու հետևանքն այն է, որ Ադրբեջանն արդեն որոշումներ է կայացնում ոչ միայն իր երկրի ներսում, այլև դրանից դուրս: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել հայտնի բլոգեր Լապշինի դեպքին, որը պետք է որ ազդակ հանդիսանար նման գործելաոճը դատապարտելու և դրա դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: Պատգամավորները հույս են հայտնել, որ Ադրբեջանի այսպիսի անթույլատրելի և ցինիզմի հասնող գործելաոճը կստանա համապատասխան արձագանք համապատասխան միջխորհրդարանական կառույցների կողմից:

Պատգամավորները նամակով դիմել են Եվրոպական խորհրդարանի նախագահ պարոն Անտոնիո Տայանիին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերի ղեկավարներին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---