ՀՀ-ից 13 հրաձիգ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը. Եզրափակիչ անցնելու շանսեր կան

ՀՀ-ից 13 հրաձիգ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը. Եզրափակիչ անցնելու շանսեր կան

PanARMENIAN.Net - Հրաձգության Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հայտնել է, որ հրաձիգները լավ մարզավիճակում են:

«Մարտի 6-ին կմեկնենք Սլովենիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Թիմը լավ մարզավիճակում է: Մարզումներն անցկացնում ենք Երևանի հրաձգության մարզադպրոցում: Զենքով և զինամթերով ապահոված ենք: Ներկա պահին խնդիր չունենք:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 13 մարզիկ: Մեր գրեթե բոլոր հրաձիգները մեծ շանսեր ունեն եզրափակիչ անցնելու, նաև մրցանակային տեղ գրավելու»,- ասել է Նիկողոսյանը, մեջբերում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Խոսելով առաջատար հրաձիգ Հրաչ Բաբայանի մասին` հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ մարզումների ընթացքում նա իրեն լավ է դրսևորում.

«Նոր զենք ենք ձեռք բերել: Հրաչը դրանով լավ արդյունք է ցույց տալիս: Կարծում եմ` նա պատշաճ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում»:

Հավաքականի կազմը.

Տղամարդիկ

Հրացան մեծահասակներ` Հրաչ Բաբայան, Սուրեն Բերյան, Քրիստիան Լաուեր

Հրացան երիտասարդներ` Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան, Նարեկ Ադամյան

Ատրճանակ մեծահասակներ` Նորայր Առաքելյան

Ատրճանակ երիտասարդներ` Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան

Վազող թիրախ երիտասարդներ` Հովհաննես Խաչատրյան

Կանայք

Հրացան երիտասարդներ` Ալլա Պողոսյան

Ատրճանակ մեծահասակներ` Էլմիրա Կարապետյան

Վազող թիրախ մեծահասակներ` Լիլիթ Մկրտչյան

Մարզիչներ` Սեյրան Նիկողոսյան, Անդրանիկ Այվազյան:

Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 6-12-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---