Մխիթարյանը Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստների քսանյակում է

Մխիթարյանը  Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստների քսանյակում է

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստների քսանյակում է: Ցանկը կազմել է The Telegraph-ը:

Առաջին տեղում Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Կեյն է, որը Ռոմելու Լուկակուի և Ալեքսիս Սանչեսի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը:

«Հնարավոր է, որ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը լավագույնը չէ Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների մեջ փետրվարի համար, սակայն նրա խաղաոճը «Մանչեսթեր Յունայթեդի» գրոհներին վտանգ է հաղորդել: Թիմը զգում է նրա կարիքը, երբ չկա նա այնտեղ: Մեկ գոլ և մեկ արդյունավետ փոխանցում, ինչպես նաև փայլուն խաղ «Լեսթերի» դեմ: Ժոզե Մոուրինյուն գիտի, որ Մխիթարյանի վերադարձի կարիքն ունի որքան հնարավոր է շուտ»,- գրում է պարբերականը, ներկայացնում է Armeniasputnik.am-ը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հենրիխ Մխիթարյանն իր 2-րդ տիտղոսն է նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

2016-ի օգոստոսին ակումբը հաղթեց «Լեսթեր Սիթիին» Անգլիայի սուպերգավաթի մրցաշարում: Հատկանշական է, որ երկու անգամն էլ Մխիթարյանը չի մասնակցել խաղին: Ավելի վաղ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը չի մասնակցի անգլիական լիգայի գավաթի խաղարկությանը ոտքի վնասվածքի պատճառով:

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում հաղթեց «Սաութհեմփթոնին» 3:2 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---