1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ. ՀՀ ըմբիշների առաջին օրը Կիևի միջազգային մրցաշարում 4 մարտի 2017 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Կիևում ընթացող ըմբշամարտի Ուկրաինայի ականավոր մարզիչներին ու ըմբիշներին նվիրված 21-րդ միջազգային մրցաշարի առաջին օրը ՀՀ-ն ներկայացնող մարզիկները 4 մեդալ են նվաճել՝ մեկ ոսկի, մեկ արծաթ և 2 բրոնզ: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 3-ին մրցագորգ է մտել Հայաստանի հինգ հունահռոմեական ըմբիշ: Սարգիս Քոչարյանը 80 կգ քաշային կարգում հաղթել է բոլոր մրցակիցներին ու նվաճել հաղթողի կոչումը: Այս քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանն արժանացել է բրոնզե պարգևի: Արծաթը նվաճել է 98 կգ քաշային Արթուր Շահինյանը, իսկ Գևորգ Ղարիբյանը երրորդ մրցանակակիր է դարձել 59 կգ քաշային կարգում: Մարտի 4-ին մրցագորգը կտրամադրվի Կարեն Ասլանյանին՝ 66 կգ քաշային կարգ, Վարշամ Բորանյանին՝ 75 կգ, Մաքսիմ Մանուկյանին՝ 85 կգ և Վաչիկ Եղիազարյանին՝ 130 կգ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայաստանը ներկայացնող առաջատար ըմբիշները մասնակցում են Կիևում մեկնարկող միջազգային մրցաշարին, որին հայտավորվել է 21 երկրի 337 մարզիկ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |