Նախագահը Պատրուշևի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ գործակցությունն անվտանգության ոլորտում

Նախագահը Պատրուշևի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ գործակցությունն անվտանգության ոլորտում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ և ռուս ժողովուրդների ամուր բարեկամության վրա հիմնված միջպետական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, տարեցտարի ընդլայնվում է գործակցության օրակարգը, որին զգալիորեն նպաստում են բարձր մակարդակի փոխայցելությունները: Ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ նախագահը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը մեծապես կարևորել են գործակցությունն անվտանգության ոլորտում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև հաստատված հարաբերությունների մակարդակը և հույս հայտնել, որ Նիկոլայ Պատրուշևի այցը նոր խթան կհաղորդի ինչպես այդ երկու կառույցների, այնպես էլ ընդհանուր առմամբ անվտանգության ոլորտում միջպետական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև արագ փոփոխվող աշխարհում միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---