ՀՀ 7 բռնցքամարտիկ կմասնակցի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը

ՀՀ 7 բռնցքամարտիկ կմասնակցի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը

PanARMENIAN.Net - Մարտի 13-22-ը Ռումինիայի Բրաիլա քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 7 մարզիկով, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Ռումինիայում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Բռնցքամարտի նախորդ մրցաշարում՝ մեծահասակների միջազգային Ստրանջայի մրաշարում ոսկե մեդալ է նվաճել ՀՀ-ն ներակայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Հեղինակավոր մրցաշարում Հայաստանը հանդես էր գալիս 9 բռնցքամարտիկով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---