Մխիթարյանը՝ «Ռոստովի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը՝  «Ռոստովի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Ռոստովի» հետ խաղի (1:1) լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը դարձել է իր թիմի միակ գոլի հեղինակը՝ աչքի ընկնելով հանդիպման 35-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո:

«Առաջին խաղակեսն ավելի հանգիստ ստացվեց, գոլից բացի ոչինչ չէր կատարվում: Ես ուրախ եմ, որ հաջողվեց գոլ խփել, մենք գոհ էինք, որ կարողացանք աչքի ընկնել, սակայն մրցակիցը հավասարեցրեց հաշիվն ու ամեն ինչ փոխվեց: Հուսանք, որ Դոնի Ռոստովից առանց վնասվածքի եմ հեռանում, մենք կշարունակենք պայքարը հաջորդ խաղում»,-ասել է Մխիթարյանը: Նա նշել է նաև, որ թիմը գոլ բաց թողեց իր դարպասը սեփական սխալի պատճառով, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռոստովի» պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16-ին Անգլիայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---