Թերի Դեւիս. Դժվար է կարգավորել Ղարաբաղի հակամարտությունը մինչեւ Հայաստանի եւ Ադբեջանի ընտրությունները

PanARMENIAN.Net - «Ես կնախընտրեի տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը արդեն այս շաբաթ, այլ ոչ թե մինչեւ այս տարվա վերջ: Սակայն եթե իրատեսորեն մոտենանք, ապա բարդ կլինի դա անել նույնիսկ մինչ ընտրությունները»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շանսերը մինչեւ այս տարվա վերջ կամ մինչեւ 2008 թվականին սպասվող ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում: Նրա խոսքերով, խնդրի մաս է կազմում այն, որ միշտ մոտենում են ընտրությունները: Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները բանակցությունների համար լավ շրջան չեն: «Միեւնույն ժամանակ, ամիսներ եւ տարիներ են անցնում առանց կարգավորման: Եւ դա հակասում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերին»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---