Վարդան Օսկանյան. Եվրահանձնաժողովը պետք է կոչ անի Թուրքիային անհապաղ բացել Հայաստանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը պետք է կոչ անի Թուրքիային անհապաղ բացել Հայաստանի հետ սահմանը, քանի որ շրջափակումը Կոպենհագենի չափանիշների խախտում է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հանդես գալով Բրյուսելում Եվրահանձնաժողովի Արտաքին կապերի կոմիտեի նիստում: Նրա խոսքերով, սահմանի փակումը բացասաբար է անդրադառնում ԵՄ եւ Կովկասի հարաբերությունների վրա: «Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին 10-15 տարուց: Միթե՞ Հայաստանը պետք է այդքան ժամանակ սպասի սահմանի բացմանը: Դա անթույլատրելի է»,-ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ նշել է, որ եթե Թուրքիան չհաշտվի իր անցյալի հետ, նա կարող է լուրջ դժվարությունների հանդիպել ԵՄ-ին անդամակցելիս: «Եվրամիությունը պետք է քննարկի Հայոց ցեղասպանության հարցը մարդու իրավունքների տեսակետից»,-ասել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---