ՀՀ պատանի բադմինտոնիստները մասնակցում են Իսրայելի միջազգային մրցաշարին23 մարտի 2017 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին ՀՀ պատանի բադմինտոնիստները մեկնեցին Իսրայել` մասնակցելու միջազգային մրցաշարի: Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը հայտնել է, որ մրցաշարին կմասնակցի 3 մարզիկ: «Թել Ավիվում հանդես են գալու պատանիների երկու տարիքային խումբ՝ Մ13 և Մ15 տարեկաններ: Մ13 տարեկանների մրցաշարում Հայաստանը կներկայացնի Էլեն Տիրատուրյանը, իսկ Մ15-ում` Գայանե Մամաջանյանը և Սվետլանա Բոյաջյանը: Կարծում եմ` մեր պատանիները լավ հանդես կգան և մրցանակային տեղեր կզբաղեցնեն: Կմրցեն ինչպես մենախաղում, այնպես էլ` զուգախաղում: Մամաջանյանը և Բոյաջյանը միասին հանդես կգան զուգախաղում, Սվետլանան նաև խառը զուգախաղում` Իսրայելի ներկայացուցչի հետ: Տիրատուրյանը բացի մենախաղից կմրցի զուգախաղում Իսրայելի ներկայացուցչի հետ»,- հայտնել է Պողոսյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Մրցաշարն անցկացվում է մարտի 23-25-ը: Թիմը մեկնել է պատանիների գլխավոր մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ: Հայ բադմինտոնիստները կմեկնարկեն մարտի 23-ին՝ մենախաղով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |