Հայաստանի նախագահը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: Պատմական անարդարության ճանաչումը չի կարող վնասել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերություններին, գտնում է Ռոբերտ Քոչարյանը, որն աշխատանքային այցով Բրյուսելում է: Նախագահի խոսքերով, չնայած Ֆրանիսյաի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով առաջացած լարվածությանը, ընդմանեը մեկ տարի անց թուրք-ֆրանսիական ապրանքաշրջանառությունն աճեց մեկ ու կես անգամ: Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման ամենահեշտ բանաձեւը Ռոբերտ Քոչարյանը համարել է առանց նախապայմանների երկխոսությունը: Նա նաեւ հիշեցրել է, որ արդեն 15 տարի շարունակ Երեւանն առաջարկում է Անկարային նման երկխոսություն սկսել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---