Բոլոր երկրները պատմության «մութ էջեր» են ունեցել, սակայն ոչ ոք դրանք չի հերքում, բացի Թուրքիայից

PanARMENIAN.Net - Ջորջ Բուշի հայտարարությունը այն մասին, թե Կոնգրեսը չպետք է որակում տա Օսմանյան կայսրությունում պատմականորեն տեղի ունեցածին, անմիջապես հարց է առաջացնում` ո՞ր պատմությունը նա նկատի ունի. ամերիկյա՞ն, թե թուրքական: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրենը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում` Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ արխիվներում հսկայական քանակությամբ փաստաթղթեր են պահվում, որոնք վկայում են Հայոց ցեղասպանության մասին եւ ամենակարեւորը, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունը, ով ականատես է եղել ջարդերի բոլոր սարսափներին: «Մոռանալ դրա մասին նշանակում է կասկածի տակ դնել սեփական պատմությունը: Ավելին, ԱՄՆ-ն 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները ճանաչել են որպես Ցեղասպանություն եւ հենց 1915 թվականին ստեղծվեց կազմակերպությունը ջարդերից փրկված հայ որբերին օգնելու համար` Near East Foundation: 1915-1930 թթ. կազմակերպությունը $110 միլիոն է հավաքել, 132 հազար երեխա որբանոց է ուղարկվել, հազարավոր հայեր փրկվում էին սովից եւ հիվանդություններից: Հերքել այդ փաստը, նշանակում է` հերքել սեփական պատմությունը: Ինձ հետաքրքրում է` ինչու ԱՄՆ-ի նման երկրի նախագահը վախենում է սեփական պատմության հաստատումից եւ ընկնում է Թուրքիայի կառավարության ճնշման տակ: Բոլոր երկրները պատմության «մութ էջեր» ունեն. ԱՄՆ-ում` հնդկացիների ջարդը, Ֆրանսիայում` Ալժիրը, Գերմանիայում` Հոլոքոստը: Սակայն ոչ ոք չի հերքում այդ էջերը, բացի Թուրքիայից»,- ասել է Վարդանյանը:



Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը բարձրագույն պարգեւ է հանձնել Դալայ-լամային եւ, չնայած Չինաստանի բողոքներին, Ջորջ Բուշը հանդիպել է նրան: «Ինչու՞մն է տարբերությունը Չինաստանի եւ Թուրքիայի միջեւ: Չինաստանը ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր է, քան այսպես կոչված դաշնակիցը: Չի կարելի մեկ բան մոռանալ. Թուրքիան, իսկ մինչ դա նաեւ Օսմանյան կայսրությունը, միշտ անում է այն, ինչ ցանկանում եւ ոչ ոք այս աշխարհում չի կարող նրան ինչ-որ բան արգելել: Նույնիսկ ԱՄՆ-ն, էլ չեմ ասում այլ երկրների մասին: Միայն Թուրքիան է որոշում, բացել, թե չբացել օսմանյան արխիվները, միայն Թուրքիան է որոշում թողնել, թե չթողնել ԱՄՆ-ին «Ինջիրլիկ» ռազմակայան: Դա պետք է հասկանան բոլորը»,- ընդգծել է AAA-ի տարածաշրջանային տնօրենը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---