ԱՄՆ-ն կարող են դառնալ այն երկիրը, որը Թուրքիայի հետ միասին հերքում է հայերի ջարդը

PanARMENIAN.Net - «Թուրքիան վախենում է սեփական պատմությունից: Չէ որ հենց Հայոց ցեղասպանության չճանաչումն ու չդատապարտումը դարձավ Հոլոքոստի, Կամբոջայի, Դարֆուրի ջարդերի պատճառ եւ դա շարունակվում է անվերջ: Պատահական չէ, որ Ռաֆայել Լեմկինը 1943 թվականին տալով Ցեղասպանության սահմանումը, նկատի ուներ հենց Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Եւ եթե հիմա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չընդունի 106-րդ բանաձեւը, ապա Միացյալ Նահանգները կարող են դառնալ այն երկիրը, որը Թուրքիայի հետ միասին հերքում է հայերի ջարդը»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրենը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում` Արփի Վարդանյանը:



Նրա խոսքերով, Ամերիկայի Հայկական Համագումը, ԱՄՆ ողջ հայկական համայնքը պետք է մոբիլիզացնեն իրենց ուժերը Թուրքիայի վրա հարձակվելու համար: «Մենք պետք է կոչ անենք բոլոր մեր կողմնակիցներին ավելի ակտիվ աշխատել թուրքական մերժողական քաղաքականության դեմ: Մենք չպետք է զոհ գնանք Թուրքիայի սպառնալիքներին եւ շանտաժին եւ կոնգրեսականները պետք է հասկանան, որ բանաձեւի ընդունումը միշտ լինելու է «ոչ տեղին կամ ժամանակին»: Այն տեղին էր 92 տարի առաջ, այն տեղին է եւ այսօր»,- ընդգծել է Արփի Վարդանյանը, հավելելով, որ դա միայն ԱՄՆ հայ համայնքի գործը չէ, այլեւ ողջ ամերիկյան ժողովրդի գործն է: «Այդ կապակցությամբ, ես միշտ հիշում եմ գերմանացի քահանա Մարտին Նիմեյլերի խոսքերը, ով եղել է համակենտրոնացման ճամբարում. «Երբ եկան կոմունիստների ետեւից, ես լռում էի, քանի որ կոմունիստ չէի: Երբ եկան հրեաների ետեւից, ես կրկին լռում էի, քանի որ հրեա չէի: Հետո եկան կաթոլիկների ետեւից, սակայն ես լռում էի, քանի որ բողոքական էի: Իսկ երբ եկան իմ ետեւից, չկար մեկը, ով ինձ համար կբարեխոսեր»...»,- ասել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---