Հայաստանում դեսպանի նշանակման հարցը շատ կարեւոր է ԱՄՆ կառավարության համար

PanARMENIAN.Net - «Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը դեռ պարզ չէ, սակայն հնարավոր է, որ այն շուտով կհայտարարվի»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան: Ամերիկացի դիվանագետի խոսքերով, Հայաստանում դեսպանի նշանակման հարցը շատ կարեւոր է ԱՄՆ կառավարության համար: «Ինչպես գիտեք, դեսպանի պաշտոնի թեկնածությունը Սպիտակ Տան կողմից ներկայացվելու է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցով հանձնաժողով եւ դրա հավանության դեպքում, դեսպանը կանցնի աշխատանքի: Ես հուսով եմ, որ Երեւանում շուտով ԱՄՆ նոր դեսպան կլինի»,- ընդգծել է Ռուդոլֆ Փերինան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---