Տիգրան Ղարամյանը «Դե լա Ռոդա» մրցաշարում 3-րդն է

Տիգրան Ղարամյանը «Դե լա Ռոդա» մրցաշարում 3-րդն է

PanARMENIAN.Net - Շախմատիստ Տիգրան Ղարամյանը Իսպանիայում անցկացված «Դե լա Ռոդա» մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցում էին 14 երկրի 264 շախմատիստ, այդ թվում` 12 գրոսմայստեր, 7 միջազգային վարպետ, 1 կանանց միջազգային վարպետ, 30 ՖԻԴԵ-ի վարպետ և 6 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 7.5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Կուբան ներկայացնող Գուերրա Խոսե Անխելը, Իսպանիայի ներկայացուցիչ Ռամիրո Խուան Լուիսը նույնքան միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը:

Տիգրան Ղարամյանի հետ նույնքան՝ 7 միավոր վաստակած Զավեն Անդրիասյանը հայտնվել է 4-րդ հորիզոնականում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---