Երեւանն ու Բաքուն կարո՞ղ են մինչեւ 2008 թվականի գարունը շրջանակային համաձայնագիր ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են շրջանակային համաձայնագիր ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մինչեւ գալիք տարվա գարուն: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Կա հավանականություն, որ մինչ գալիք տարվա գարնանը կայանալիք նախագահական ընտրությունները Հայաստանում, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կարող են որեւէ շրջանակային համաձայնագիր ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ»,-հայտարարել է Բրայզան:



Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ համանախագհների Հայաստանի նախագահի հետ երեւանյան հանդիպման ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը չի բացառել նման ջենտլմենական համաձայնության կնքման հնարավորությունը: Սակայն, անշուշտ, դա չի լինի բանակցային գործընթացի ավարտը: Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ դեռեւս մնում են լուրջ քննարկում պահանջող հարցեր: Կարելի է ենթադրել, որ մինչ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կողմերը շրջանակային համաձայնագիր կստորագրեն: Եվ ընտրություններից հետո Հայաստանի նորընտիր նախագահը կարող է հավանություն տալ այդ որոշմանը»,-ասել է Բրայզան:



Ամերիկացի միջնորդը նշել է, որ այս հանդիպմանը Հայաստանի ղեկավարները լավատեսորեն էին տրամադրված բանակցային գործընթացի հանդեպ: «Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ երկրում նոր թիմ է ձեւավորվում եւ չի բացառվում, որ այդ մարդիկ կցանկանան ընդահնուր լեզու գտնել ադրբեջանցի գործընկերների հետ»,-ասել է Բրայզան, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---