GRENKE Chess Classic. Արոնյանը հաղթել է Վաշյե-Լագրավին18 ապրիլի 2017 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ընթանում է GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը: Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Առաջին երկու տուրում Արանյանը ոչ ոքի էր խաղացել՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի և Գեորգ Մայերի հետ: Երրորդ տուրի արդյունքներն են. Արոնյան-Վաշյե-Լագրավ` 1:0, Կարուանա-Մայեր` 1:0, Բլյուբաում-Նայդիչ` 0:1, Հոու Յիֆան-Կարլսեն` ոչ ոքի, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո. առաջին տեղում է Հոու Յիֆանը` 2.5 միավոր, 2-4 տեղերը կիսում են Կարուանան, Արոնյանը, Նայդիչը` 2-ական միավոր, 5-րդ տեղում է Կարլսենը` 1.5, 6-րդ տեղում՝ Վաշյե-Լագրավը` 1, 7-8-րդ տեղերոը կիսում են Բլուբաումը, Մայերը` 0.5-ական միավոր: Ապրիլի 19-ին Արոնյանը սևերով կխաղա Բլուբաումի հետ: Ութ գրոսմեյստեր միմյանց հետ խաղում են շրջանաձև մրցակարգով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |