Էլինա Դանիելյանը 6-րդն է շախմատի ԵԱ-ի 9 տուրից հետո

Էլինա Դանիելյանը 6-րդն է շախմատի  ԵԱ-ի 9 տուրից հետո

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության իներորդ տուրը: ՀՀ-ն ներկայացնող Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթել է վրացի Նինո Բացիաշվիլուն և այժմ 6.5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Լիլիթ Մկրտչյանը սևերով պարտության է մատնել Ուկրաինան ներկայացնող Եվգենիա Դոլուխանովային և 5.5 միավորով բարձրացել է 42-րդ հորիզոնական, Լիլիթ Գալոյանը սևերով ոչ ոքի է խաղացել գերմանուհի Սառա Հոլտի հետ (5 միավոր, 65-րդ տեղ), իսկ Մարիա Գևորգյանը սպիտակներով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Ալմիրա Սկրիպչենկոյին (4.5 միավոր, 74-րդ տեղ):

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---