Հայաստանը կարեւորում է Բուլղարիայի հետ համագործակցությունը ԵՄ Գործողությունների ծրագրի համատեքստում

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 29-ին իր բուլղարացի գործընկեր Իվայլո Կալֆինի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման սկզբին նախարարները գոհունակությամբ նշեցին, որ պատմամշակութային կապերով հարուստ ավանդական բարեկամական հարաբերությունները հիմք են երկու երկրների դինամիկ քաղաքական երկխոսության համար: Վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի փոխայցերը խթան են հանդիսացել գործակցության ծավալման համար: Նախարարները հատուկ կարեւորեցին երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը, ինչին մեծապես կնպաստի Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի առաջիկա այցը Հայաստան: Այս առումով կարեւորվեց նաեւ Հայաստանի եւ Բուլղարիայի առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի ներուժի լիարժեք օգտագործումը, որի շրջանակներում նպատակահարմար համարվեց կազմակերպել երկու երկրների գործարարների հանդիպում: Նախարար Օսկանյանը հատուկ կարեւորեց Բուլղարիայի հետ համագործակցությունը ԵՄ-ի հետ ստորագրված Գործողությունների ծրագրի համատեքստում: Բուլղարական կողմը կարեւորեց ԵՄ շրջանակներում Սեւծովյան ներդաշնակեցում նախաձեռնության առաջքաշումը, որը նոր հեռանկարներ է բացում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու համար:



Կողմերն անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում` երկու երկրների հարեւանների հետ ունեցած հարաբերություններին: Հատուկ անդրադարձ եղավ տարածաշրջանային հակամարտություններին` Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի հիմնախնդիրների շուրջ ընթացող զարգացումներին:



ՀՀ արտգործնախարարի խնդրանքով պրն. Կալֆինը ներկայացրեց հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ԵՄ միջկառավարական կոնֆերանսի արդյունքները` նշելով, որ անդամ երկրների կողմից համաձայնեցված պայմանագիրը հնարավորություն է ընձեռում խուսափել ճգնաժամից` նոր էջ բացելով Միության հետագա զարգացման համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---