Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում հաղթել է Մակրոնը24 ապրիլի 2017 - 09:52 AMT PanARMENIAN.Net - «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջ են անցել մրցակիցներից և պաշտոնի համար կպայքարեն 2-րդ փուլում: Ներքին գործերի նախարարության հրապարակած՝ ապրիլի 23-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքների համաձայն, Մակրոնը ստացել է ձայների 23.75%-ը, իսկ Լը Պենը՝ 21.53%, Reuters-ին հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ նախագահի պաշտոնին հավակնող 2 թեկնածուն 2 շաբաթ անց՝ մայիսի 7-ին, մրցելու են ընտրությունների 2-րդ փուլում: Մինչդեռ մրցապայքարի մյուս մասնակիցները՝ Ֆրանսուա Ֆիյոնն ու Ժան-Լյուկ Մելանշոնը, հավաքել են ձայների 19.91 և համապատասխանաբար՝ 19.64%-ը: Ավելի վաղ Մակրոնի թեկնածությանը կողմ են արտահայտվել Ֆրանսիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև նրա նախկին մրցակիցներ Բենուա Ամոնն ու Ֆրանսուա Ֆիյոնը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |