Շախմատի հայ վետերանները 2-րդ հաղթանակն են տարել ԱԱ-ում

Շախմատի հայ վետերանները 2-րդ հաղթանակն են տարել ԱԱ-ում

PanARMENIAN.Net - Հունական Հերսոնիսսոսում՝ Կրետե կղզում, ընթանում է շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում:

Երկրորդ տուրում մեր շախմատիստները 4:0 չոր հաշվով առավելության են հասել գերմանական VSG 1880 Offenbach թիմի նկատմամբ: Հաղթանակ են գրանցել Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Նորայր Քալանթարյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով (7.5 անհատական միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը մասնակցում է 22 թիմ, 9 տուր խաղացվի: Մեկնարկային տուրում մեր հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել էր մրցաշարի տանտերերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---