«Շիրակ» ակումբ. Բիչախչյանը չի տեղափոխվի Թուրքիա27 ապրիլի 2017 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը չի տեղափոխվի Թուրքիա: Այս հայտարարությամբ է հանդես եկել «Շիրակը», որտեղ հանդես է գալիս ֆուտբոլիստը: Գյումրիի ֆուտբոլային ակումբն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով: «Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով։ Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և՛ Վահան Բիչախչյանը, և՛ ակումբի ղեկավարությունը չեն համաձայնի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա», - ասված է ակումբի հայտարարությունում: Հայաստանի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի անունը հայտնվել էր թուրքական Galatasaray ֆուտբոլային ակումբի տրասնֆերային ցուցակում: Galatasaray-ը փոխարինող է փնտրում պորտուգալացի ֆուտբոլիստ Բրումային, որը պատրաստվում է հեռանալ թուրքական ակումբից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |