Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականի օրը հայտնի է

Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականի օրը հայտնի է

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին: Այս մասին ասել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, գրում է Aysor.am-ը։

«Ըստ կարգի՝ անդրանիկ նիստը տեղի կունենա Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը», - մանրամասնել է Հովհաննես Սահակյանը։

Ըստ ՀՀ օրենսդրության, նույն օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական կտա:

Սահմանադրական դատարանն ապրիլի 28-ին անփոփոխ է թողել ԿԸՀ-ի՝ ապրիլի 9-ի որոշումը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:Սահմանադրական դատարանը, այդպիսով, մերժել է ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---