Թրամփը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ

Թրամփը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինին, հայտնում է RT-ն:

«Եթե մեր հանդիպումը նպատակահարմար լիներ, ես կհանդիպեի նրա հետ: Դա պատիվ կլիներ: Դա պետք է տեղի ունենա ճիշտ հանգամանքներում: Բայց ես կանեի դա»,-հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ քաղաքական գործիչների մեծ մասը երբեք չի խոստովանել, որ պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ինին, բայց ինքը պատրաստ է նման բանակցությունների՝ «պատշաճ հանգամանքներում»:

Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ այժմ երկու նախագահների հանդիպման համար նախադրյալներ չկան: «Պետք է մի շարք հանգամանքներ համընկնեն՝ հաշվի առնելով Կիմ Չեն Ինի վարքագիծը: Պետք է տեսանելի լինեն նրա բարի մտադրությունները: Ակնհայտ է, որ այժմ նման պայմաններ չկան, բայց, կարծում եմ, որ նախագահը հասկացրել է, որ եթե լինի այդպիսի հնարավորություն, մենք պատրաստ կլինենք: Բայց այժմ հաստատ դրա ժամանակը չէ»,-մեջբերում է Սփայսերին The Hill-ը:

Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռայնս Փրիբուսը հայտարարել էր, որ քիչ հավանական է համարում Թրամփի ու Կիմ Չեն Ինի ուղիղ բանակցությունները:

Թրամփի այս հայտարարությունը հաջորդեց Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի անսպասելի հրավերին Սպիտակ տուն: Պատասխանելով այն հարցին, թե ընդունել է նա արդյոք Թրամփի հրավերը, Դուտերտեն հայտարարել է, որ զբաղված է՝ ծրագրված շատ ուղևորություններ ունի: Իսկ մայիսի 3-ին Սպիտակ տանը Թրամփը կընդունի Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---