ՀՀ-ում «Բարսելոնայի» պաշտոնական ֆան-ակումբը հունիսին կբացվի 6 մայիսի 2017 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ՖԱ «Բարսելոնայի» պաշտոնական ֆան-ակումբը կբացվի 2017-ի հունիսին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց V Sport TV-ի մարզական մեկնաբան, Բուքմեյքերների ռեյտինգ կայքի հայկական տարբերակի գլխավոր խմբագիր Սպարտակ Պետրոսյանը։ «Բարսայի ֆան ակումբը պետք է բացվեր այս տարվա փետրվարին: Ամեն ինչ նախատեսված հունով էր ընթանում. փետրվարի սկզբինց մենք գրանցվեցինք որպես հասարակական կազմակերպությունը, դա նախավերջին անհրաժեշտ փաստաթուղթն էր ֆան ակումբի գրանցման համար: Սակայն վերջին փաստաթղթի ստացման համար անհրաժեշտ էր մեկնել Բարսելոնա: Ինձ վիզա չտվեցին: Ի վերջո, Բարսելոնան ընդառաջեց և թղթաբանության վերջին փուլի հարցերը լուծում է առանց իմ՝ Բարսելոնա ներկայանալու: Արդյունքում՝ հունիսի ընթացքում սպասում ենք վերջնական հաստատմանը: Հունիսին լիցենզիան կլինի Երևանում», - ասաց Պետրոսյանը: 2016-ի դեկտեմբերին Սպարտակ Պետրոսյանը հայտնել էր, որ մոտ կես տարվա երկարատև բանակցություններից հետո ՖԱ Բարսելոնան հաստատեց ներկայացրած հայտը՝ ԱՊՀ տարածքում երկրորդ պաշտոնական ֆան ակումբը բացելու վերաբերյալ: Այն Բարսամաններին հնարավորություն կտա դառնալ Բարսելոնայի պաշտոնական անդամ, մասնակցել բազմաթիվ միջոցառումների՝ թե Բարսելոնայում, թե Հայաստանի տարածքում: Յուրաքանչյուր անդամ կունենա իր սեփական քարտն՝ ուղարկված Կատալոնիայի մայրաքաղաքից, որի միջոցով կօգտվի բազմաթիվ զեղչերից, ակցիաներից: Պետրոսյանը նաև հայտնել էր, որ ամեն տարի ակումբի անդամներից մի քանիսը հնարավորություն կունեն ենան անվճար մեկնել «Բարսելոնա» ու ներկա գտնվել «Բարսելոնայի» խաղերից մեկին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |