Արաբերենն Իսրայելում կարող է զրկվել պաշտոնական լեզվի կարգավիճակից

Արաբերենն Իսրայելում կարող է զրկվել պաշտոնական լեզվի կարգավիճակից

PanARMENIAN.Net - Իսրայելի իշխանությունները մտադիր են զրկել արաբերեն լեզուն երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակից: Նախարարների հանձնաժողովը հաստատել է օրինագիծը, որով նախատեսվում է առաջիկայում «հատուկ կարգավիճակ» սահմանել արաբերենի համար, հայտնում է Deutsche Welle-ն Times of Israel-ի վրա հղումով:

Օրինագիծը դեռ պետք է երկու ընթերցմամբ հաստատվի խորհրդարանում:

2014-ին նմանատիպ նախաձեռնությունը ձախողվեց: Քննադատները նշում են, որ դա կլինի արաբների և այլ փոքրամասնությունների խտրականության դրսևորում: Իսրայելի 8,7-միլիոնանոց բնակչության 20 տոկոսն արաբներ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---