ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ասադի դաշնակիցների դեմ պատժամիջոցներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ասադի դաշնակիցների դեմ պատժամիջոցներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սատարող ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օրինագծին:

Կոնգրեսականները մեծամասնության աջակցությունը ստացած օրինագծով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել մինչև 2021թ. այն ֆիզիկական անձանց համար, որոնք ցանկացած ֆինանսական հարաբերություններ ունեն Սիրիայի կառավարության կամ կառավարության կողմից վերահսկվող ընկերությունների հետ:

Պատժամիջոցների կարող են ենթարկվել այն անձինք, որոնք մասնակիցել են զենքի և ռազմական տեխնոլոգիաների փոխանցմանն Ասադի ռեժիմին, որոնք «կարող են կիրառվել մարդու իրավունքների խախտման համար»:

«Մարդկայնության դեմ Ասադի հանցագործությունները չպետք է անպատասխան մնան: Նոր պատժամիջոցները թույլ կտան խստացնել ճնշումը սիրիական ռեժիմի և նրա առավել հավատարիմ կողմնակիցների հանդեպ, այդ թվում Իրանի և ՌԴ-ի»,-հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը, գրում է Meduza-ն:

Եթե Կոնգրեսի երկու պալատը հավանություն տա օրինագծին, ապա ԱՄՆ նախագահը պարտավոր կլինի պատժամիջոցներ սահմանել 30 օրվա ընթացքում:2016-ին նոյեմբերին Ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել էր նման օրինագիծ Ասադի դաշնակիցների դեմ, սակայն Սենատը այդպես էլ չքննարկեց այն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---