ՀՀ 3 պատանի հեծանվորդ կմասնակցի օլիմպիական փառատոնին

ՀՀ 3 պատանի հեծանվորդ կմասնակցի օլիմպիական փառատոնին

PanARMENIAN.Net - Հայաստանի խճուղային հեծանվավազքի առաջնության արդյունքներով որոշվել է այն երեք պատանի հեծանվորդի անունները, որոնք Հունգարիայում մասնակցելու են օլիմպիական փառատոնին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը հայտնել է, որ թիմում ընդգրկվել են Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը, իսկ Արման Ազիզյանը կլինի պահեստային:

ՀՀ մյուս հեծանվորդները պատրաստվում են հեծանվահրապարակի Մ 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությանը (հուլիսի 18-23, Պորտուգալիա): Հավաքականի վերջնական կազմը կորոշվի հեծանվահրապարակի ներքին առաջնությունից հետո:

«Խճուղու Հայաստանի առաջնությանը մեր հեծանվորդները լավ հանդես եկան: Մինչև Եվրոպայի առաջնությունը և օլիմպիական փառատոնը, պատրաստվելու ժամանակ ունենք: Աշխատելու տեղ կա, կփորձենք լրացնել բոլոր բացերը: Մինչև աշխարհամասի առաջնությունը հավաք կանցկացնենք Ծաղկաձորում»,- ասել է մարզիչը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Արմեն Գյոզալյանը նշել է, որ մայիսի 20-ին առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանի հետ կմեկնի Ռուսաստան: Ստեփանյանը Տուլա քաղաքում կմասնակցի Գրան Պրիի, որից հետո Մոսկվայում հանդես կգա Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարում:

Մարզիչը նշել է նաև, որ այս տարի խճուղային հեծանվավազքի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին նախատեսվում է Հրաչյա Շաբոյանի մասնակցությունը:

Կարդացեք նաև՝ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---