Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի հունիսյան վարկանիշում

Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի հունիսյան վարկանիշում

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը հունիսի 1-ի դրությամբ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը նահանջել է մեկ հորիզոնականով՝ զբաղեցնելով 7-րդ տեղը:

Վարկանիշի Առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, երկրորդ տեղում է Ուեսլի Սոն (ԱՄՆ, 2812), այնուհետև՝ Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2805), Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2800), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2795), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785), Դին Լիժեն (Չինաստան, 2783):

ՀՀ ներկայացուցիչներից Սերգեյ Մովսեսյանը 64-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը՝ 84-ը:

Մայիսի 1-ի դրությամբ Լևոն Արոնյանը զբաղեցնում էր 6-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշում՝ նախորդ մասվա համեմատ բարելավելով դիրքը երեք տեղով. այն ժամանակ նա հաղթել էր Grenke Chess Classic գերմրցաշարը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---