ՄՅՈւ-ն պատրաստ է £80 մլն-ով վաճառել Դե Խեային

ՄՅՈւ-ն պատրաստ է £80 մլն-ով վաճառել Դե Խեային

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել դարպասապահ Դավիթ դե Խեային Մադրիդի «Ռեալին», հայտնում է championat.com-ը Daily Mail-ի վրա հղումով:

Հայտնի չէ, թե պատրաստ է արդյոք «Ռեալը» այդպիսի գումար վճարել, սակայն, ըստ աղբյուրի, նրանք կարող են գործարքի մեջ ներառել մի քանի ֆուտբոլիստի, որոնք հետաքրքրում են ՄՅՈւ-ին: Մասնավորապես խոսքը Ալվարո Մյուրատի, Ռաֆայել Վարանի կամ Համես Ռոդրիգեսի մասին է:

Եթե մանկունիացիների հետ բանակցությունները փակուղի մտնեն, «Ռեալը» կրկին կփորձի գնել «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային:

Նախորդ խաղաշրջանում 26-ամյա Դե Խեան 35 խաղի է մասնակցել՝ 29 գոլ բաց թողնելով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---