Շախմատի ԵԱ. Հրանտ Մելքումյանը 7-րդն է 6 տուրից հետո

Շախմատի ԵԱ. Հրանտ Մելքումյանը 7-րդն է 6 տուրից հետո

PanARMENIAN.Net - Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում վեց տուրից հետո միանգամից տասը շախմատիստ, այդ թվում Հայաստանը ներկայացնող Հրանտ Մելքումյանը, վաստակել են 5-ական միավոր: Վերջինս լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է յոթերորդ տեղը:

Արման Միքայելյանն ունի 4.5 միավոր (32-րդ տեղ), ևս վեց հայ շախմատիստ՝ 4-ական, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մայրցամաքի առաջնության արդյունքներով 22 լավագույնն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---