Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայկական ԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 29-ի հերթական նիստում հավանություն է տվել Հայկական (Մեծամորի) ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելու ռազմավարությանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետն ըստ տեխնիկական պահանջների ավարտվում է 2016 թվականին, սակայն Հայաստանը, ստորագրելով Նոր եվրոպական հարեւանության գործողությունների ծրագիրը, պարտավորվել է հնարավորին սեղմ ժամկետում փակել գործող ԱԷԿ-ը: Գործող Մեծամորի ԱԷԿ-ը «կանաչ մարգագետնի» մեթոդով ամբողջությամբ փակելու համար կպահանջվի շուրջ 240 մլն դոլար: ՀԱԷԿ-ը ապահովում է Հայաստանում արտադրվող էներգիայի գրեթե կեսը: Ընդհանուր 815 մՎտ հզորությամբ երկու էներգաբլոկներից կազմված ՀԱԷԿ-ը փակվեց 1988թ.: Կայանի երկրորդ բլոկը 407,5 մՎտ հզորությամբ վերսկսեց աշխատանքը 1995 թ.: Հայկական կողմը հայտարարում էր, որ Մեծամորի ԱԷԿ-ը կփակվի միայն այն ժամանակ, երբ երկրում կստեղծվեն այլընտրանքային հզորություններ, հայտարարել է նաեւ նոր ատոմակայան կառուցելու պատրաստակամության մասին: Ռուսական կողմը ի դեմս Ռուսաստանի Ռոսատոմի ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի արդեն հայտարարել է, թե պատրաստ է աջակցել հայկական կողմին ոչ միայն ատոմակայանի կառուցման հարցում, այլ նաեւ ֆինանսապես մասնակցել նախագծին: ԱՄՆ-ն եւս մտադիր է աջակցել Հայաստանին նոր ԱԷԿ-ի կառուցման հարցում, մասնավորապես, միջոցներ տրամադրելով նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման համար: 1000 մՎտ հզորությամբ նոր ԱԷԿ-ի- կառուցման համար անհրաժեշտ է շուրջ 2 մլրդ դոլար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---