Շախմատի ԵԱ. Արման Միքայելյանը 13-րդն է 8 տուրից հետո

Շախմատի ԵԱ. Արման Միքայելյանը 13-րդն է 8 տուրից հետո

PanARMENIAN.Net - Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության ութ տուրից հետո միջազգային վարպետ Արման Միքայելյանը վեց միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչների մեջ դա լավագույն արդյունքն է:

Արման Փաշիկյանը, Վահե Բաղդասարյանը և Սերգեյ Մովսեսյանը 5.5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 37-րդ, 41-րդ և 50-րդ տեղերը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մայրցամաքի առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---