ՀՀ պատանի թաեքվոնդոիստները պատրաստվում են ԵԱ-ին

ՀՀ պատանի թաեքվոնդոիստները պատրաստվում են ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին «Դինամո» ՄՀԿ-ում անցկացվել է թաեքվոնդոյի Հայաստանի կրտսեր պատանիների (Մ15 տարեկան) առաջնությունը, որին մասնակցել է Երևանի և հանրապետության մարզերի 44 պատանի մարզիկ: Նրանք մրցել են 10 քաշային կարգերում:

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հայտնել է, որ առաջնության արդյունքներով ձևավորված հավաքականը, մարզիչ Սարգիս Սարգսյանի ղեկավարությամբ, կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը:

Կադետների մայրցամաքի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 21-ից 24-ը՝ Բուդապեշտում: Մինչ այդ, մեր մարզիկներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Սևանի ափին և, հնարավոր է, Իրանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---