Ընդունելով 106-րդ բանաձեւը` ԱՄՆ-ն կնպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում չափազանց անկայուն է ներքաղաքական վիճակը, կապված նախընտրական տարվա հետ, եւ բնականաբար, Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին չի կարող անմիջապես ընդունվել: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը: Նա ընդգծել է, որ թիվ 106 բանաձեւի մասին կոնգրեսականների մոտ գերիշխող համոզումն այն է որ Ցեղասպանության փաստը պատմական իրողություն է, սակայն միջինարեւելյան ներկա պայթունավտանգ կացության մեջ ավելի լավ է այն չդնել օրակարգի: Այս առումով, թիվ 106 բանաձեւի այս ամբողջ քննարկումը եւս պետք է դիտել որպես Կոնգրեսի իրական ճանաչում եւ ըստ այդմ նախաձեռնել ռազմավարական ծրագրեր: «Ընդունելով 106-րդ բանաձեւը` ԱՄՆ-ն կնպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը` հենց դրա վրա է հարկավոր սեւեռել ուշադրությունը»,-ասել է Տեր-Ղուկասյանը:



Սան Անդրես համալսարանի պրոֆեսորը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ի համար բարդ իրավիճակ է առաջացել նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Իրաքում: «Հարցը Քրդստանը չէ, հարցը Իրաքում իրապես ընթացող երկրի բաժանման գործընթացն է: Հետեւաբար, մեծապես սխալվում են նրանք, ովքեր 106-րդ բանաձեւը կապում են քրդական խնդրի հետ: Թուրքիան, միեւնույն է, ռազմական գործողություններ կսկսեր քրդերի դեմ: Անշուշտ, հարց է կհասնի նա արդյոք հաջողության թե ոչ, այնուամենայնիվ թրքական զինվորական միջամտության գործոնը չի կարող չանդրադառնալ շիաների եւ սունիների միջեւ հակամարտության վրա: Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի համար կարեւորը ոչ թե պաղեստինա-իսրայելյան հակամարտությունն է, այլ առճակատումը Իրանի հետ, կոնկրետ` Իրանի միջուկային ծրագիրը եւ տարածաշրջանային հզոր ուժ դառնալու իր լուրջ պոտենցիալը»,-ասել է Տեր-Ղուկասյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---