Արցախում մենապայքարային մարզաձևերի պրոֆեսիոնալ մրցաշար է անցկացվելու

Արցախում մենապայքարային մարզաձևերի պրոֆեսիոնալ մրցաշար է անցկացվելու

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության ուշու քունգ ֆուի ֆեդերացիան հունիսի 17-ին Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում Հայաստանի և Արցախի տիտղոսակիր մարզիկների մասնակցությամբ կազմակերպում է մենապայքարային մարզաձևերի պորֆեսիոնալ մրցաշար:

Այս մասին ասել է կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերություն (ԿՖՄԸ) մանկապատանեկան մարզադպրոցի սանդա ուշու մարզաձևի մարզիչ, ԱՀ ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

«Մրցույթի նպատակն է գյուղերում տարածել և զարգացնել սպորտային տարբեր մարզաձևեր: Մրցաշարին մրցանակային տեղեր գրավածները կպարգևատրվեն գավաթներով, դրամական պարգևներով և պատվոգրերով: Ի դեպ, արդեն 2 տարի է, ինչ Նոր Շենում անվճար գործում է սանդա-ուշուի խմբակ»,-նշել է Դ. Գրիգորյանը:

Մրցաշարին մասնակցելու է 20 մարզիկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---