ԱՄՆ Սենատը հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների ընդլայնմանը15 հունիսի 2017 - 10:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների ընդլայնմանը: Նոր պատժամիջոցները ներկայացվել են որպես Իրանի դեմ պատժամիջոցների օրինագծի ուղղում: Ընդ որում փաստաթղթում կա դրույթ, որը թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփին մեղմել կամ չեղարկել պատժամիջոցներն առանց Կոնգրեսի հավանության: Առաջարկված պատժամիջոցները ենթադրում են ռուսական բանկերի շուկայական ֆինանսավորման առավելագույն ժամեկտի կրճատում մինչև 14 օր, իսկ նավթագազային ոլորտի ընկերություններինը՝ մինչև 30 օր: Բացի այդ, ուղղումների ընդունումից 180 օր անց ԱՄՆ ֆինանսների նախարարի ղեկավարը պետք է Կոնգրես ներկայացնի զեկույց ՌԴ ինքնիշխան պարտքի վրա պատժամիջոցների տարածման հնարավոր հետևանքների մասին: Այժմ օրինագիծը կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը, և, հաստատվելու դեպքում, կուղարկվի նախագահի ստորագրման, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ, հանրապետական Բոբ Քոքերը հայտարարել էր, որ օրենսդիրները մտադիր են զրկել Սպիտակ տանը գործող պատժամիջոցները միանձնյա չեղարկելու իրավունքից: «Կարծում եմ, մենք դա արեցքին: Այժմ լրամշակում ենք տեքստը, սակայն համաձայնության եկել ենք», -ասել է նա: Ըստ նրա, նոր միջոցները կներառեն նաև ՌԴ դեմ գործող պատժամիջոցների չեղարկման հարցի պարտադիր քննարկումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |