Արոնյանը 3 տեղով բարելավել է դիրքը համաշխարհային վարկանիշում

Արոնյանը 3 տեղով բարելավել է դիրքը համաշխարհային վարկանիշում

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով է ավարտվել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Norway Chess մրցաշարը:

Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական:

Ավելի վաղ՝ 2017-ի ապրիլին, Լևոն Արոնյանը Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն է դարձել: Գերմրցաշարում Արոնյանը 4 անընդմեջ հաղթանակ էր տարել ու զբաղեցրել առաջին հորիզոնականը ժամանակից շուտ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---