«Ռեալի» նախագահ. Ռոնալդուի վերաբերյալ առաջարկներ չեն եղել

«Ռեալի» նախագահ. Ռոնալդուի վերաբերյալ առաջարկներ չեն եղել

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբն առաջարկներ չի ստացել հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ: Պերեսը նաև կարևորել է խաղացողի առկայությունն ակումբում:

«Ոչ ոք Ռոնալդուի, ինչպես նաև այլ ֆուտբոլիստների, վերաբերյալ առաջարկ չի արել: Ռոնալդուն այստեղ եղածներից ամենակարևորն է, ամենաուժեղը»,-ասել է Պերեսը, գրում է Sports.ru-ն AFP-ի վրա հղումով:

Նա նաև հավաստիացրել է, որ Ռոնալդուն կարող է լքել ակումբը, միայն եթե նրա համար 880 մլն ֆունտ վճարեն:

«Նրա պայմանագրի արժեքը 880 մլն ֆունտ է, եթե ոչ ոք չկարաղոնա այդպիսի գումար վճարել, նա չի հեռանա ակումբից», -ասել է Պերեսը՝ հավելելով, որ վերջին անգամ անձամբ է դիմել Ռոնալդուին հունիսի 3-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից անմիջապես հետո, գրում է ՏԱՍՍ-ը իսպանական Onda Cero ռադիոկայանի վրա հղումով:

Ավելի վաղ պորտուգալական A Bola-ն գրել էր, որ 32-ամյա հարձակվողը մտադիր է հեռանալ Մադրիդի «Ռեալից» իսպանական դատախազության կողմից €14,7 մլն հարկ չվճարելու մեղադրանքի պատճառով:

Լուրեր սկսեցին շրջանառվել, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է վերադարձնել հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Ըստ El Confidencial-ի տեղեկությունների, ակումբը պատրաստ է 200 մլն եվրո վճարել պորտուգալացու տրանսֆերի համար:

Ռոնալդուն «Ռեալի» կազմում է հանդես գալիս 2009-ից: Նրա համար իսպանական ակումբը 94 մլն եվրո էր վճարել «Մանչեսթեր Յունաթեդին»: Անգլիական թիմի կազմում նա խաղացել է 6 տարի, 3 անգամ դառնալով երկրի չեմպիոն, իսկ 2008-ին հաղթել է Չեմպիոնների լիգայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---