ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչներից է

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: «Կարող եմ առանց տատանվելու ասել, որ մենք լուրջ առաջընթաց ենք տեսել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում, եւ ես պետք է անձամբ Ձեզ շնորհակալություն հայտնեմ Ձեր աջակցության եւ ջանքերի համար»,- հանդիպումն այս խոսքերով է սկսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ի պատասխան ՀՀ վարչապետը հավաստիացրել է, որ համագործակցության զարգացման նման բարձր տեմպն անպայման պահպանվելու է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Անհատական գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ ընդլայնելով ՆԱՏՕ-ի մասնակցությամբ` միջազգային խաղաղապահ գործողություններում մեր երկրի ներգրավվածությունը: «Մենք մշտապես ասել ենք, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հայկական կողմը գնահատում է որպես Հայաստանի բազմաշերտ անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչներից մեկը»,- նշել է ՀՀ վարչապետը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման հարցերին: Յաապ դե Հուպ Սխեֆերն արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը կայանում է հետաքրքիր ժամանակահատվածում, երբ Հայաստանում սպասվում են նախագահական ընտրություններ: Նա հույս է հայտնել, որ նախագահական ընտրություններից հետո հնարավորություն կլինի կրկին անդրադառնալու Անհատական գործողությունների ծրագրին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---