Մեդվեդևին դատի են տվել Twitter-ում արգելափակման համար

Մեդվեդևին դատի են տվել Twitter-ում արգելափակման համար

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունների բաժնի աշխատակից Գեորգի Ալբուրովը հայց է ներկայացրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ, որն արգելափակել է իրեն Twitter ծառայությունում: Այդ մասին իր էջում հայտնել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին:

Այդ իրադարձությանը նվիրված տեսահոլովակում հիմնադրամի իրավաբան Վլադլեն Լոսը պարզաբանում է, որ հայցը ներկայացվել է հանրային վերահսկողության և տեղեկատվության մատչելիության քաղաքացու օրինական իրավունքի իրացմանը խոչընդոտելու կապակցությամբ: Հիմնադրամում կարծում են, որ քանի որ հղումները Մեդվեդևի աքաունթին առկա են ՌԴ վարչապետի պաշտոնական էջում, ապա համարվում են «պետական մարմնի գործունեության մասին քաղաքացիների իրազեկման աղբյուր», գրել է Deutsche Welle-ն:

Մինչդեռ Մոսկվայի Պրեսնյայի շրջանի դատարանի մամուլի քարտուղար Անաստասիա Պիլինան հայտարարել է, որ Ալբուրովի հայցը դեռ չի գրանցվել, հայտնում է ՌԲԿ-ն:

Ըստ օրենքի, դատավորը 5 օր ունի հայցը ներկայացնելու պահից որոշելու համար վարույթ ընդունել հայցը թե ոչ:

Իրավաբաններից մեկը կարծիք է հայտնել որ, հավանաբար, դատարանը կմերժի հայցը, քանի որ շատ դժվար կլինի ապացուցել, որ նա չէր կարող անհրաժեշտ տեղեկությունները ստանալ կառավարության գործունեության մասին այլ աղբյուրներից:

Վերջին շրջանում Գեորգի Ալբուրովը մի քանի հետաքննություն է անցկացրել, որոնք վերաբերում են մասնավորապես նաև Մեդվեդևին պատկանող անշարժ գույքին: Ըստ Ալբուրովի, Մեդվեդևը նեղացել է իրենից այդ աշխատանքի պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---