Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն25 հունիսի 2017 - 00:35 AMT PanARMENIAN.Net - Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դարձել է չեմպիոն։ Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթել է անգլիացի Լյուկ Մակորմեկին, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։ Բաչկովի ոսկին Հայաստանի միակ մեդալն է Եվրոպայի առաջնությունում։ Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս էր եկել եզրափակիչ հունիսի 23-ին։ Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչում հաղթել էր լեհ Մաթյոս Պոլսկիին: Եվրոպայի առաջնությանքառորդ եզրափակչում նա հաղթել էր հունգարացի Ռիչարդ Կովաչին: Դրանից առաջ նա հաղթել էր Մոլդովայի ներկայացուցչին և մտել քառորդ եզրափակիչ։ Հովհաննես Բաչկովը ծնվել է 1992-ին Գյումրիում։ Հայ բռնցքամարտիկ, հանդես է գալիս 64 կգ քաշային կարգում: Հայաստանի հավաքականի անդամ է, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակից։ Սիրած բռնցքամարտիկը Մուհամեդ Ալին է։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |