Վարդան Օսկանյան. Թուրքիայի նախապայմանները միջազգային իրավունքի տեսանկյունից, ոչինչ է

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունները շատ բարդ հարց է` ծանրաված անցյալի խնդիրներով: Սակայն որքան էլ բարդ լինի, դրանք պետք է կարգավորվեն, եւ միակ ուղին հարաբերությունների բարելավումն է»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Հայ-թուրքական հարաբերությունները. խնդիրներ եւ հեռանկարներ» խորհրդարանական լսումների ժամանակ: Նրա խոսքերով, Թուրքիան առաջին հերթին ցանկանում է իր նախապայմանները կատարվեն, եւ միայն հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն եւ բացվեն սահմանները: «Սակայն այս հարցում էլ Թուրքիան իրավացի չէ: Միջազգային հանրությունում հարաբերությունների բարելավման առաջին պայմանը սահմանների բացումն է եւ դա նախապայման չի կարող լինել: Ցույց տվեք ինձ որեւիցե եվրոպական երկիր, որը խնդիրներ ունի այլ երկրի հետ եւ փակ է պահում սահմանները»,- ասել է Օսկանյանը:



Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Թուրքիայի 3 նախապայմանները: «Առաջինը` Ղարաբաղի խնդրի կարգավորումը հօգուտ Ադրբեջանի, երկրորդը` Թուրքիայի ներկա սահմանների ճանաչումը եւ երրորդը` հրաժարավել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: Այս նախապայմաններից ոչ մեկը Հայաստանի համար ընդունելի չեն: Հայ-թուրքական հարաբերությունները կարելի է երեք փուլի բաժանել. առաջին` 1991-1993, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկրորդ` 1993-1998, օգտագործվում էր Ղարաբաղի գործոնը: Պետք է ընդգծեմ, որ այն ժամանակ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում բացակայում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը: Եւ, վերջապես, երրորդ` 1998-ցայսօր: Այսօր իրադրությունը բարդ է, քան երբեւէ: Սակայն, այդուհանդերձ, այդ երեք նախապայմանները միջազգային իրավունքի տեսանկյունից, ոչինչ է»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---