2017-ի 6 ամսում Անթալիայի ամեն 3-րդ զբոսաշրջիկը ՌԴ-ից էր

2017-ի 6 ամսում Անթալիայի ամեն 3-րդ զբոսաշրջիկը ՌԴ-ից էր

PanARMENIAN.Net - 2017-ի առաջին 6 ամսում Անտալիայում 1.1 մլն ռուսաստանցի է հանգստացել:

Ընդհանուր առմամբ՝ թուրքական հանգստավայր է մեկնել 2.8 մլն արտասահմանցի զբոսաշրջիկ:

Այս մասին տեղեկացնում է ՌԴ տուրօպերատորների Ասոցիայիան, գրում է Lenta.ru-ն:

Հունիսին Անթալիայի հանգստավայրերում իրենց հանգիստն են անցկացրել 584.000 զբոսաշրջիկ Ռուսաստանից: Հունիսին Անթալիայի զբասաշրջիկներից ամեն երկրորդը ՌԴ-ից էր:

Անթալիան 2017-ի առաջին 6 ամսում կորցրել է Գերմանիայից ու Հոլանդիայից զբոսաշրջիկների 24 և 40 տոկոսը համապատասխանաբար: Դրական դինամիկա են գրանցել Ուկրաինայի, Իսրայելի,Ղազախստանի, Բելառուսի ու Լեհաստանի շուկաները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---