Անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմը սկսում է մարզումները

Անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմը սկսում է մարզումները

PanARMENIAN.Net - Հաշմանդամություն ունեցող մարդկանց բասկետբոլի թիմը, որի կազմում են նաև ԱԻՆ 8 աշխատակից, այսուհետ հնարավորություն կունենա պարբերաբար մարզվել և միջազգային հարթակներում մրցումներին մասնակցել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանը, որը նաևթիմի ավագն է, նշում է.

«Անվասայլակով բասկետբոլի մեր «Արտակարգ»թիմը հնարավորություն ունի շաբաթը երկու անգամ մարզվել Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող նախկին «ՄԻԿԱ» մարզահամալիրում: Հավատով ենք, որ մարզիչ Հարություն Եսայանի ղեկավարությամբ և կանոնավոր մարզուների դեպքում մենք կկարողանանք մասնակցել արտերկրում կազմակերպվող մրցումներին»:

Առաջիկայում նաև նախատեսվում է ձեռքբերել բասկետբոլի համար նախատեսված հատուկ սայլակներ և անհրաժեշտ գույք:

2012թ.-ից ՀՀ ԱԻ նախարարությունում աշխատանքի է ընդունվել երեք տասնյակից ավելի հաշմանդամություն ունեցող մարդ:

Կարդացեք նաև՝Բասկետբոլի ԵԱ. Իտալիայի դեսպանատունը վիզա չի տվել ՀՀ կանանց հավաքականի առաջատարներին

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---