Բասկետբոլի Մ18 տարեկանների ԵԱ. ՀՀ կանանց հավաքականը հաղթում է, տղամարդկանցը՝ պարտվում

Բասկետբոլի Մ18 տարեկանների ԵԱ. ՀՀ կանանց հավաքականը հաղթում է, տղամարդկանցը՝ պարտվում

PanARMENIAN.Net - Մալթայում շարունակվում է բասկետբոլի Մ 18 տարեկան կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:

Հայաստանի հավաքականը, որը մրցավայր ժամանել է յոթ բասկետբոլիստով, երկրորդ խաղում 83:53 հաշվով վստահորեն հաղթել է տանտերերի թիմին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մրցավայր էր ժամանել առանց առաջատար խաղացողների։

Երևանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այս դեսպանատուն), Շենգենյան վիզա չի տրամադրել Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին և Նատալի Նաջարին։

Առաջին 3-ը համարվում էին Հայաստանի ընտրանու առանցքային խաղացողներ։ Վիկտորիա Տոնոյանը նաև Հայաստանի հավաքականի ավագն է:

Վահագն Հարությունյանի սաները 2016-ին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։

Ավելի վաղ, Կիպրոսում ընթացող բասկետբոլի Մ 18 տարեկան տղամարդկանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Կոսովոյի ընտրանուն` 54:72:

Հուլիսի 6-ին՝ Երևանի ժամանակով 15:45-ին, մեր հավաքականն ուժերը կփորձի Նորվեգիայի թիմի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---