Ապահովագրական ընկերության հապաղումը կյանքից զրկեց 17-ամյա Նաթալին Սարգսյանին

PanARMENIAN.Net - 17-ամյա Նաթալին Սարգսյանը մահացավ, չապրելով մինչեւ լյարդի փոխպատվաստման վիրահատությունը: Նաթալին Սարգսյանը, որը լեյկեմիայով էր տառապում, մահացել է Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում, որտեղ նրան պատվաստվել էր իր եղբորից վերցված ոսկրածուծը: Վիրահատությունից առաջացած բարդությունների արդյունքում շարքից դուրս էր եկել աղջկա լյարդը:



2007 թվականի դեկտեմբերի 11-ին աղջկա ծնողները նամակ էին գրել Cigna Corp ապահովագրական ընկերությանը, խնդրելով ֆինանսական միջոցներ տրամադրել փոխպատվաստման համար, սակայն ընկերությունը հրաժարվել էր` պատճառաբանելով իր մերժումը նաեւ նրանով, որ փոխպատվաստման ժամանակ ողջ է մնում հիվանդ մարդկանց միայն 65 տոկոսը: Ընդ որում ապահովագրական ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ այդ վիրահատության համար վճարելն անհնար է, քանի որ այն էքսպերիմենտալ է համարվում եւ պետք է վարձատրվի հիվանդի ծոնղների կողմից: Սակայն Նաթալինի ծնողները չէին կարող վճարել 75 հազար դոլար:



Նաթալինի ծնողները, բարեկամներն ու ընտանիքի ընկերները, ինչպես նաեւ Բուժքույրերի ասոցիացիայի ներկայացուցիչները դեկտեմբերի 20-ին բողոքի ցույց էին կազմակերպել Գլենդեյլում` Cigna Corp ապահովագրական ընկերության բաժանմունքի առջեւ: Արդյունքում Cigna Corp-ը փոխեց իր որոշումը եւ համաձայնվեց վճարել վիրահատության համար: Սակայն, մեկ ժամ անց Նաթալինը մահացավ:



Հետագա աղջկա ծնողները կշարունակեն դատարանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---