Հայաստանը մտադիր չէ իր խաղաղապահներին դուրս բերել Իրաքից

PanARMENIAN.Net - Անկախ Լեհաստանի որոշումից, Հայաստանը հազիվ թե դուրս բերի իր խաղաղապահ զորակազմը Իրաքից: Այդ մասին հայտարարել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի գծով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, Հայաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Իրաքում ոչ թե հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության, այլ հայ-ամերիկյան ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում:



Աղաբեկյանը հիշեցրել է, որ Հայաստանը մեկ տարով երկարացրել է Իրաքում հայ խաղաղապահների ներկայության ժամկետը, սակայն ցանկացած պահի կարող է վերանայել իր որոշումը, եւ այստեղ որեւէ խնդիր չկա: «Խնդիրն այլ է, որ եթե Հայաստանը հայտարարում է խաղաղապահների առաքելության երկարացման մասին, ապա ԶՈՒ Գլխավոր շտաբը նշում է դա միջոցառումների երկարաժամկետ ծրագրում: Սպառնալիք չեմ տեսնում նրանում, որ Լեհաստանը այժմ կամ մեկ տարի անց դուրս կբերի իր զորքերը, քանի որ եթե Հայաստանը որոշել է, ապա անպայման կվերանայի մասնակցության ձեւաչափը»,-ասել է հանձնաժողովի նախագահը:



«Չեմ կարծում, որ բազմազգ դիվիզիան կփլուզվի նրանից, որ Լեհաստանը դուս գա նրա կազմից, սակայն անկասկած, ղեկավարության մեջ կարող են փոփոխություններ լինել: Բազմազգ դիվիզիայում յուրաքանչյուր երկիր իր դերն ունի ղեկավար օղակից մինչեւ շարքային, մասնավորապես, Հայաստանը բազմազգ դիվիզիայի շտաբում ներկայացված է սպայով, որն իր կոնկրետ առաքելությունն ունի»,-նշել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Հիշեցնենք, որ Լեհաստանի կառավարությունը դեկտեմբերի 18-ի նիստում որոշել է 2008 թվականին դուրս բերել լեհական զորակազմը Իրաքից: ՀՀ ԱԺ-ն դեկտեմբերի 4-ին վավերացրել է նախագահի առաջարկն «Իրաքում կոալիցիոն ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի գործունեության հարցերի կարգավորման եւ հրամանատարության մասին» հուշագրին միանալու ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջարկը: Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Իրաքում կոալիցիոն ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի գործունեության հարցերի կարգավորման եւ հրամանատարության մասին» հուշագրին միանալու վերաբերյալ առաջարկին 2004 թվականի հուլիսի 9-ին: Հայ զինծառայողները մասնակցում են Իրաքի խաղաղապահ առաքելությանը լեհ դիվիզիայի կազմում 2005 թվականի հունվարի 25-ից: Ներկայումս Իրաքում է հայ խաղաղապահ զորակազմի վեցերորդ հերթափոխը: Նրա կազմում է 46 մարդ, այդ թվում երկու շտաբի պետ, երեք զինվորական բժիշկ, 10 հոգուց կազմված սակրավորների բաժանմունքը եւ տրանսպորտային դասակը (31 վարորդ):
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---